211652_close_icon
views-count7839 դիտում article-date 19:01 23-11-2017

Ենթակայանների շինարարությանը զուգահեռ սկսվել է սարքերի և սարքավորումների մատակարարումը

Շինարարական աշխատանքների ավարտից հետո «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ, տեղեկացնում են Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսվել է «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանի համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրումը։ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանի կառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվում են «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» աջակցությամբ՝ «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում։ -Վերակառուցման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումները, կբարձրանա ենթակայանների ու էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը,- ասել է Վարդան Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր