211652_close_icon
views-count5297 դիտում article-date 19:24 02-11-2015

Տարվա գոլը՝ Ճապոնիայից. տեսանյութ

Ճապոնիայի միջնակարգ դպրոցների առաջնության քառորդ եզրափակիչ խաղում զարմանահրաշ գոլ է գրանցվել: 1:1 հաշվի ժամանակ «Տամանո-Կոնանի» դպրոցի ֆուտբոլիստները հանդիպման ավելացրած ժամանակի վերջին վայրկյաններին ֆանտաստիկ կոմբինացիայից հետո գեղեցիկ հարվածով գրավել են «Սակուե» դպրոցի թիմի դարպասը և հաղթանակ տարել: Կոմբինացիայի և գոլի գեղեցկությունը հատկապես տպավորիչ է՝ հաշվի առնելով, որ դարպասպահից սկսած մինչև գոլային հարվածը գնդակը ոչ մի անգամ խոտածածկին չի դիպել: Ի դեպ, այս գոլը զարմանալիորեն նման է Անգլիայի 2011/2012 մրցաշրջանի «Սթոք Սիթի»-«Մանչեսթեր Սիթի» խաղում Պիտեր Քրաուչի խփած գոլին՝ Ջո Հարթի պաշտպանած դարպասը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր