211652_close_icon

Ուկրաինան Ճապոնիայից 100 մլն. դոլար է ստացել

views-count1355 դիտում article-date 20:45 29-08-2014
Ուկրաինայի կառավարությունը ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունից ստացել է 10 միլիարդ իեն ($100 մլն.)` տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը: Միջոցները հաշվեգրված են Ուկրաինայի Ազգային բանկի համապատասխան հաշվում: Ըստ աղբյուրի` միջոցներն ուղղվելու են Ուկրաինայի տնտեսության կայունացման համար բարեփոխումների իրագործմանը: Օգոստոսի 14-ին ՈՒկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հաստատել է Ճապոնիայի կառավարության հետ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար 10 միլիարդ իենի փոխառության վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:

Նմանատիպ նյութեր