WikiLeaks-ի գաղտնազերծումից հետո Օբաման ներողություն է խնդրել Ճապոնիայից
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման զանգարահել է Ճապոնիայի առաջնորդ Սինդզո Աբեին եւ ներողություն խնդրել WikiLeaks-ի վերջին հրապարակումների առթիվ, որոնք վերաբերում են ամերիկացիների կողմից ճապոնացի չինովնիկներին գաղտնալսելուն:
«Շատ եմ ցավում…, քանի որ այդ դեպքը Ճապոնիայում բուռն քննարկումների պատճառ հանդիսացավ»,-ասել է նախագահը:
Հիշեցնենք՝ հուլիսին WikiLeaks-ը հրապարակել էր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը պարբերաբար գաղտնալսել է ճապոնացի քաղաքական գործիչներին եւ բիզնեսմեններին: