211652_close_icon
views-count1597 դիտում article-date 13:12 02-11-2015

«Բարսելոնայի» մարզական տնօրենը Օբամեյանգի համար ներկա է եղել «Վերդեր»-«Բորուսիա» հանդիպմանը

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի նկատմամբ: Թիմի՝ միջազգային տրանսֆերների հարցերով մարզական տնօրեն Արյեդո Բրայդան անձամբ է հետևել 26-ամյա գաբոնցու խաղին՝ Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Վերդեր»-«Բորուսիա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/31/69195/]հանդիպմանը[/url] (1:3): «Բորուսիայի» տնօրեն Հանս-Յօահիմ Վատցկեն մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը. «Մեզ համար միևնույն է, Բրայդան եղել է մարզադաշտում, թե՝ ոչ: Հավանաբար, բոլորը գիտեն, թե երբ է ավարտվում Օբամեյանգի պայմանագիրը մեր հետ»: Նշենք, որ պայմանագիրը գործում է մինչև 2020թ. ամառը: Գերմանիայի առաջնության 11 խաղում Օբամեյանգը դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր