2093 դիտում
14:05 08-02-2014
Հետաքրքիր փաստեր «Վերդեր Բրեմեն» - «Բորուսիա Դորտմունդ» խաղի վերաբերյալ
Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կուղևորվի Բրեմեն, որտեղ ուժերը կչափի տեղի «Վերդեր»-ի հետ: Ժամանակին այս թիմերի դիմակայությունը համարվում էր Գերմանիայի ամենահետաքրքրաշարժ մրցավեճերից մեկը, սակայն ընթացիկ մրաշրջանում կողմերը տարբեր խնդիրներ են լուծում: Եթե դորտմունդցիները պայքարում են բարձր տեղեր գրավելու համար, ապա «բրեմենյան երաժիշտներ» զբաղված են իրենց տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու խնդրով: Վերոնշյալ խաղում երկու թիմերին հաղթանակը հարկավոր է օդի և ջրի նման: 19 տուրից հետո «Բորուսիա»-ն 36 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Վերդեր»-ը 20 միավորով գտնվում է 12-րդ տեղում: Բրեմենցիներին վտանգավոր գոտուց բաժանում է 3 միավոր, իսկ «Բորուսիա»-ն երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ից հետ է մնում 7 միավորով:
- Յուրգեն Կլոպի թիմը վերջին երեք արտագնա խաղում վաստակել է 7 միավոր (2 հաղթանակ և 1 ոչ-ոքի):
- «Բորուսիա»-ն 36 միավորից` 17-ը վաստակել է հյուրընկալվելիս:
- Արտագնա 9 խաղերից միայն մեկում դորտմունդցիներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Դա տեղի է ունեցել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայացած մրացվեճում, երբ Կլոպի թիմը զիջեց 0:2 հաշվով:
- Ընթացիկ մրաշրջանում դորտմունդցիները արտագնա մրավեճերում մրցակիցների դարպասները գրավել են 18 անգամ: Այդ ցուցանիշով «Բորուսիա»-ն զիջում է «Բավարիա»-ին`23 և «Համբուրգ»-ին`20:
- Այս թիմերի միջև Բրեմենում կայացած խաղերում «Բորուսիա»-ն չափազանց անհաջող է վիճակագրություն ունի: Այդ առումով Բունդեսլիգայում «Վերդեր»-ը ամենատհաճ մրցակիցն է «Բորուսիա»-ի համար: 45 մրցավեճերից` 30-ում դորտմունդցիները զիջել են «Վերդեր»-ին, 8 դեպքում գրանցվել է ոչ-ոքի արդյունք և 7 անգամ հաջողությունը ուղեկցել է «Բորուսիա»-ին:
- Այդուհանդերձ Բրեմենում այս թիմերի միջև կայացած վերջին երկու խաղերում հաղթել է «Բորուսիա»-ն: Հատկանշական է, որ Բրեմենում «Բորուսիա»-ին, երբևէ չէր հաջողվել երկու անընդմեջ հաղթանակ տանել «Վերդեր»-ի նկատմամբ:
- «Վերդեր»-ը Բունդեսլիգայի շրջանակում սեփական հարկի տակ անցկացրած խաղերում ամենաշատ գոլերը խփել է «Բորուսիա»-ի դարպասը` 99 գոլ:
- Ընթացիկ մրցաշրջանում շատ թույլ է հանդես գալիս հարձակման գծում: Սեփական հարկի տակ Դուտի սաները խփել են 10 գոլ և այդ ցուցանիշով համարվում են առաջնության 3-րդ վատագույն ակումբը:
- Ըթնացիկ մրցաշրջանում բրեմենցիները համարվում են սեփական հարկի տակ ամենաշատ գոլ բաց թողած 3-րդ վատագույն թիմը: «Վերդեր»-ին այդ ցուցանիշով գերազանցում են «Համբուրգ»-ը` 20 գոլ և «Հոֆենհայմ»-ը` 22 գոլ:
Բունդեսլիգա. 20-րդ տուր
18:30 «Վերդեր Բրեմեն» - «Բորուսիա Դորտմունդ»
«Վեզերշտադիոն». Բրեմեն
Թիմերի հավանական մեկնարկային կազմերը`
«Վերդեր Բրեմեն»: Վոլֆ – Գեբրե Սելասի, Պրյոդլ, Կալդիրոլա, Շմիտց – Ֆ.Կրոս, Մակիադի – Էլիա, Հունտ,Օբրանիակ – Պետերսեն
«Բորուսիա Դորտմունդ»: Վայդենֆելլեր – Շմելցեր,Ս. Բենդեր, Սոկրատիս, Պիշչեկ – Շահին, Կեհլ – Օբամեյանգ, Մխիթարյան,Ռոյս – Լևանդովսկի
Նմանատիպ նյութեր
2037 դիտում
17:37 08-02-2014
«Վերդեր Բրեմեն» - «Բորուսիա Դորտմունդ». մեկնարկային կազմեր
2170 դիտում
00:19 25-02-2014
Հետաքրքիր փաստեր «Զենիթ» - «Բորուսիա» խաղի վերաբերյալ
1458 դիտում
18:20 08-02-2014
Բունդեսլիգա. «Վերդեր» - «Բորուսիա Դորտմունդ». ուղիղ միացում
Այս բաժնից
2188 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2842 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2368 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում