Իրանի միջուկային գործարքը վերանայման ենթակա չէ. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային հարցով ստորագրված համապարփակ համաձայնագիրը կմնա ուժի մեջ, անկախ որևէ մեկի հայտարարությունից, հաղորդել է CNN հեռուստաալիքը։
«Ես կարծում եմ, որ բոլոը, ներառյալ ԱՄՆ-ի փորձագետները, գիտեն, որ դա եղել է բոլոր կողմերի համար լավագույն գործարքը, և ոչ միայն Իրանի, այլ նաև Միացյալ Նահանգների»,-շեշտել է Զարիֆը։
Նա հավելել է, որ գործարքը եղել է դիվանագիտության հաղթանակ՝ ստիպողականության դեմ, քանի որ ստիպողականությունն այլևս չի գործում։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը անվանել էր աղետ՝ Իսրայելի համար։