211652_close_icon
views-count3117 դիտում article-date 22:00 31-10-2015

Բազմակնությունը բարենպաստ է կանանց ու երեխաների առողջության համար

Շատ երկրներում բազմակնությունն արգելված է: Կարծիք կա, որ այն խախտում է կանանց իրավունքները: Սակայն հաճախ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնք կիսում են իրենց ամուսիններին, ավելի շատ են շահում, քան մեկ կին ունեցող ընտանքիներում: Նման եզրահանգման են եկել Կալիֆորնիական համալսարանի մասնագետները, գրում է Zee News-ը: Տանզանիայի 56 գյուղերում, որտեղ ապրում են մեկ և մի քանի կին ունեցող ընտանիքներ, մասնագետներն ուսումնասիրություն են կատարել: Նրանք համեմատել են երկու ընտանիքների ամուսիններին ու նկատել, որ մի քանի կին ունեցող ընտանիքներում ուտելիքը շատ է եղել, իսկ երեխաները՝ առողջ: Մի քանի կին ունեցող ընտանիքներն ունեցել են նաև եղջերավոր մեծաքանակ կենդանիներ ու շատ հողատարածք: Ըստ աղբյուրի, եթե կինը ապրում է աղքատ երկրում, ապա լավ է, որ ամուսնանա մի քանի կին ունեցող, բայց ապահովված տղամարդու հետ: Միաժամանակ, ըստ նույն աղբյուրի, մեկ այլ ուսումնասիրություն էլ պարզել է, որ բազմակնությունը տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկ է առաջացնում:

Նմանատիպ նյութեր