211652_close_icon

Քենիայում բազմակնությունը թույլատրելի է

views-count1763 դիտում article-date 17:18 29-04-2014
Քենիայի նախագահ Ուխուրու Քենիատան ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս անսահմանափակ քանակությամբ կին ունենալ, փոխանցում է Agence France-Presse֊ը։ «Ամուսնությունը դա կնոջ և տղամարդու ինքնակամ միությունն է, անկախ դրանից այն բազմակնություն է, թե միակնություն»,֊ ասվում է նախագահի հայտարարության մեջ։ Խորհրդարանի կողմից այդ օրենքի ընդունումից հետո կին պատգամավորները զայրացած դուրս են եկել շենքից։

Նմանատիպ նյութեր