Մյանմայում արգելել են բազմակնությունը
Մյանմայի նախագահը օրենք է ստորագրել, որն արգելում է բազմակնությունը: Մեկից ավելի զուգընկեր ունեցող տղամարդկանց այսուհետեւ պատիժ է սպառնում: Խոսքը վերաբերում է նրանց, ում տանը մեկից ավելի կին է փաստացի բնակվում:
Ներկայում քննարկման փուլում է օրենքի մեկ այլ նախագիծ, որով սահմանվում է՝ կինը երեք տարվա ընթացքում պետք է ունենա միայն մեկ երեխա: