Պելե. Իմ ժառանգորդ եմ համարում Մեսիին
Ֆուտբոլի արքա Պելեն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի խաղի մասին:
«Նեյմարը հարձակվող է: Նա խաղում է բավական առաջ, երբեք խաղի կազմակերպման համար ետ չի գալիս դաշտի խորքը, պաշտպանությունում չի աշխատում: Այնպես որ նրան կարելի է սպեցիֆիկ խաղացող համարել:
1950-ականներին խաղում Վալտեր Վասլոնսելոսը, որը Նեյմարի 10 անգամ ուժեղ էր: Անկասկած: Սակայն չարժե Նեյմարին նախկին ֆուտբոլիստների հետ համեմատել: Այժմ նա Բրազիլիայի հավաքականի առանցքային խաղացողն է:
Ինչ վերաբերում է նրան, թե ում եմ համարում իմ ժառանգորդը, ապա նախկինում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էի համարում Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն այժմ ինձ հիացնում է Լիոնել Մեսին», ասել է Պելեն: