«Յուվենտուսի» աստղերը Մեսիին այլմոլորակային են համարում
«Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Ջանլուիջի Բուֆոնը, Լեոնադրո Բոնուչին և Ստեֆան Լիխշտայները տեսակետ են հայտնել «Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:
Բուֆոն. «Մեսին այլ մոլորակից է: Մեզանից ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ: Եկեք շաբաթ օրը փորձենք նրան երկնքից իջեցնել»:
Բոնուչի. «Կարճ ասած, այլմոլորակային է»:
Լիխշտայներ. «Մեսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Նրա դեմ խաղալով, մեր թիմը պետք է միայն պաշտպանվի»: