Օդեսայի դատարանը մերժել է քվեաթերթիկների վերահաշվարկի մասին Սաակաշվիլիի խորհրդականի հայցը
Օդեսայի շրջանային վարչական դատարանը չի բավարարել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Ալեքսանդր Բորովիկի հայցը, որը վերաբերում էր Օդեսայի ընտրատարածքներից մի քանիսում քվեաթերթիկների վերահաշվարկին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բորովիկը և նրա ներկայացուցիչները պահանջել են անօրինական համարել հանձնաժողովի գործողությունները և չեղյալ հայտարարել մի շարք ընտրատեղամասերում անցկացված քվեարկությունը, իսկ մի քանիսում կատաչել վերահաշվարկ:
Ընտրություններում հաղթող է ճանաչվել Օդեսայի գործող քաղաքապետ Գեննադի Տրուխանովը, ում օգտին քվեարկել է ընտրողների 50 տոկոսից ավելին, սակայն դա չի ընդունում Սաակաշվիլին: