ՀՀ Սահմանադրական դատարանը ապրիլի 28-ին մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ ՍԴ-ն ուժի մեջ է թողել ընտրությունները կայացած համարելու ՀՀ ԿԸՀ-ի որոշումը։
Ըստ Սահմանադրության՝ ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՍԴ որոշման հրապարակման ժամանակ դատարանի դահլիճում ներկա էին հայցորդ կողմի ներկայացուցիչները՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, իրավաբաններ Վահե Գրիգորյանը և Տիգրան Եգորյանը:
Պատասխանող կողմին ներկայացնում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Որպես պատասխանողներ հանդես են եկել ՀՀ սահմանադրական դատարանը՝ ի դեմս հատուկ կարևորությամբ գործերի վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի և ՀՀ ոստիկանության՝ ի դեմս շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի։