Չինաստանում թույլ կտան երկու երեխա ունենալ
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատմական որոշում է կայացրել, որը հրապարակվել է «Սինհուա» պետական գործակալության կողմից: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Այսուհետ չինական ընտանիքներին թույլ կտան երկու երեխա ունենալ, եթե ամուսիններից մեկն ընտանիքի միակ երեխան է եղել:
1970-ականներից մինչ օրս Չինաստանում գործում էր «Մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականությունը: Արդյունքում բնակչությունն էապես ծերացել է, ուստի այս բարեփոխումը երկար ժամանակ էր սպասվում: