3332 դիտում
12:24 27-12-2016
«Հարավկորեական ավիաուղիներ»-ի օդանավերի ուղեկցորդներին թույլ կտան էլեկտրաշոկեր օգտագործել
«Korean Air» ավիաընկերության օդանավերի անձնակազմի ուղեկցորդներն այսուհետ կկարողանան էլեկտրաշոկեր օգտագործել՝ զսպելու համար ագրեսիվ ուղևորներին, հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ վերջիններիս թույլատրված էր օգտվել նշված սարքերից, սակայն միայն այն դեպքերում, եթե անհրաժեշտ էր լինում զսպել «դեբոշ» սարքողներին, քանի որ օրենքը թույլ էր տալիս սարքն օգտագործել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ օդանավում գտնվողներից որևէ մեկի կյանքին իրական վտանգ էր սպառնում։
Այժմ այդ լիազորություններն ընդլայնվել են։
Ընկերությունը նման որոշում է կայացրել միջադեպից հետո, երբ նախորդ շաբաթ Հանոյից դեպի Սեուլ թռչող օդանավի ուղևորներից մեկը հարձակվեց մյուս ուղևորների վրա։ Վերջինիս «սանձերը քաշել էր» ամերիկացի հայտնի երգիչ Ռիչարդ Մաքսը։ Միջադեպից հետո երգչի կինը քննադատել էր օդանավի անձնակազմի անդամներին՝ ասելով, որ չնայած նրանք ունեին էլեկտրաշոկեր, սակայն դրանցից օգտվել չգիտեին։
Նմանատիպ նյութեր
2267 դիտում
09:47 08-04-2019
«Ամերիկյան ավիաուղիներ»-ը դադարեցրել է Boeing 737 MAX օդանավերի թռիչքները
1916 դիտում
11:59 15-04-2019
«Ամերիկյան ավիաուղիներ»-ը երկարաձգել է Boeing-737 Max օդանավերի թռիչքների չեղարկումը մինչև օգոստոսի 19-ը
2814 դիտում
17:12 15-08-2016
Ասթոն Վիլայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է ոստիկանների կողմից էլեկտրաշոկեր կիրառելուց հետո
Այս բաժնից
1024 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
973 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1036 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել