Բլատտերը հույս ունի, որ Իրանում կանանց թույլ կտան ներկա գտնվել ֆուտբոլային խաղերին
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները կթույլատրեն այսուհետ իգական սեռի ներկայացուցիչներին ներկա գտնվել ֆուտբոլային խաղերին:
Ապրիլի 5-ին հայտնի էր դարձել, որ Իրանում մասամբ հանվել է սպորտային մրցումներին կանանց ներկա գտնվելու արգելքը:
«Հուսարդող լուրեր եմ լսել Իրանից, որ կանանց թույլատրել են երկա գտնվել սպորտային մրցումների: Հույս ունեմ, որ շատշուտով կիմանանք, որ կանայք նաև ներկա են գտնվում ֆուտբոլային խաղերին»,-Twitter-ի իր էջում գրառել է Բլատտերը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Իրանում ընթացող տղամարդկանց ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու համար ազատազրկման ենթարկվեց 25-ամյա Գոնչաղ Ղավամին: