Անգլիայի Գավաթ. Սև օր «Չելսիի» և «Արսենալի» համար. տեսանյութ
Անգլիայում շարունակվում են Ժոզե Մոուրինյոյի և նրա թիմի՝ «Չելսիի» սև օրերը: Անգլիայի առաջնությունում անհաջող մրցելույթներին հետևեց պարտությունը Անգլիայի Լիգայի Գավաթի 4-րդ փուլում՝ «Սթոք Սիթիից»:
«Սթոք Սիթին» Ուոլթերսի ֆանտաստիկ հարվածից հետո բացեց խաղի հաշիվը, և միայն խաղավերջում՝ ավելացված ժամանակում Լյոիկ Ռեմին խփեց պատասխան գոլը՝ 1:1 Այս մրցավեճի հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ հաջող գտնվեցին «Սթոքի» ֆուտբոլիստները՝ 5:4: «Չելսիի» կազմում ճակատագրական վրիպումը թույլ տվեց Էդեն Ազարը:
Մոուրինյոյի սև օրերին ավելացավ նաև այն, որ այս խաղում վնասվածք ստացավ հարձակվող Դիեգո Կոստան:
Էլ ավելի անհաջող ստացվեց Գավաթային հանդիպումը լոնդոնյան մյուս ակումբի՝ «Արսենալի» համար: Բացի այն, որ թիմը 0:3 հաշվով պարտվեց «Շեֆիլդին», վնասվածքների պատճառով արդեն 15-րդ րոպեին Արսեն Վենգերը կորցրեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին և Թեո Ուոլքոթին: Ընդ որում, Ուոլքոթը 5-րդ րոպեին էր փոխարինել վնասվածք ստացած Չեմբերլենին:
[b] Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ[/b]
«Սթոք Սիթի» - «Չելսի»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:4)
Ջոնաթան Ուոլթերս, 52 - Լյոիկ Ռեմի, 90
«Շեֆիլդ Ուենսդեյ» - «Արսենալ»՝ 3:0
Ռոս Ուելաս, 27, Լուկաս Ջոաո, 40, Սեմ Հաթչինսոն, 52



