Բաքվում «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուների միջև ծեծկռտուքից տուժել է Ռուսաստանի քաղաքացին
Բաքվում «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուների միջև ծեծկռտուք է գրանցվել: Միջադեպի արդյունքում տուժել են երկու հոգի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Եվս մեկ երկրպագուի տեղում են բուժօգնությունը ցուցաբերել: Վերջինս Ռուսաստանի քաղաքացի է եղել, ինչը հաստատել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը:
«Տուժած Զաուր Մամեդովին հենց տեղում են որակյալ բուժօգնություն ցուցաբերել, հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել:
Այս առումով Մամեդովը օգնության համար դեսպանատուն չի դիմել», հայտնել են ռուսական դեսպանատանը:


