Սիրիական ընդդիմությունը մեղադրել է Ռուսաստանին ավելի քան 200 խաղաղ բնակիչների սպանելու մեջ
Սիրիայում ռուսական ավիացիայի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 200 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնել է Սիրիայում ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, հաղորդում է Associated Press-ը:
ՄԱԿ-ում կոալիցիայի ներկայացուցիչ Նաջիբ Ղադբանի խոսքով՝ ռուսական կործանիչները սեպտեմբերի 30-ից մինչ այսօր 297 հարված են հասցրել, իսկ այդ ընթացքում զոհվել է 436 խաղաղ բնակիչ, որոնցից կեսը զոհվել է ռուսական ավիացիայի հարվածների հետևանքով:
Նա հավելել է, որ այդ հարվածներն ուղղված են ոչ թե ահաբեկիչների դիրքերին, այլ չափավոր ընդդիմության: