ԱՄՆ֊ը մեղադրել է Սուդանին խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ
ԱՄՆ֊ը Սուդանի իշխանություններին մեղադրում է Հարավային Կորդոֆոն և Երկնագույն Նիլ նահանգներում խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ըստ ՄԱԿ֊ի ամերիկյան ներկայացուցիչ Սամանտա Փաուերի խոսքերի՝ ողջ շրջանի քաղաքների և գյուղերի վրա Սուդանի կործանիչները հարյուրավոր ռումբեր են նետել։
Նա հայտնել է, որ այն հիվանդանոցների և դպրոցների ուղղությամբ մտադրված հարձակում է եղել։
Կոնֆլիկտային իրադրության հետևանքով ավելի քան 1 մլն բնակիչներ ստիպված լքել են իրենց տները։