211652_close_icon
views-count14119 դիտում article-date 11:33 27-10-2015

Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ իր եւ Սամվել Ալեքսանյանի միջև «անցած սեւ կատվի» մասին

Ո՞վ է ասում, թե Սամվել Ալեքսանյանի եւ իմ միջեւ սեւ կատու է անցել: Փաստերով, փաստերով թող խոսեն: Մեր միջև սեւ կատու չի անցել, այլ բան է, որ որոշ մարդիկ սուտ լուրեր տարածելով են փորձում անցկացնել: Բայց փաստը այն է, որ նման բան չկա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած լուրերին: Նրա խոսքով՝ իր եւ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի հարաբերությունները նախկինի նման են եւ ոչինչ չի փոխվել: «Հետո ի՞նչ, որ միջոցառումներին զբաղվածության պատճառով չի հասցնում գալ: Եթե ես զբաղվածության բերումով իմ ազգականների միջոցառումներին չհասցնեմ գնալ կնշանակի, որ նեղացած եմ, հա՞, նրանից»,- ավելացրեց գեներալը: Նա ընդգծեց, որ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն ԵԿՄ վարչության անդամ է, այլեւ շարունակում է օգնել ազատամարտիկների ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր