Նեյմար. Շնորհավորում եմ Սուարեսին, բայց ոչ իր հագուկապի համար
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Իսպանիայի առաջնությունում «Էյբարի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/26/68688/]հաղթանակից[/url] հետո (3:1) լուսանկարվել է իր թիմակիցներ Լուիս Սուարեսի և Լիոնել Մեսիի հետ, այն հրապարակել հետևյալ գրառմամբ.
«Սա մեր թիմի հրաշալի հաղթանակն էր: Շնորհավորում եմ Սուարեսին խփած գոլերի առթիվ, բայց ոչ նրա հագուկապի», կատակել է բրազիլացին:
Նշենք, որ «Էյբարի» հետ խաղում Սուարեսը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, ընդ որում, գոլային փոխացումներից երկուսը կատարել էր հենց Նեյմարը: