Նեյմար. Ես երջանիկ եմ «Բարսելոնայում», բայց հարցեր կան
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը անդրադարձել է ակումբից հեռանալու հավանականությանը:
Նշենք, որ բրազիլացուն ցանկանում են ձեռք բերել «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Ես «Բարսելոնայում» ամեն ինչից գոհ եմ: Ես երջանիկ եմ և խաղալու համար բավականաչափ առողջ: Նման պայմաններում դժվար է հեռանալու մասին որոշում կայացնել. այստեղ հիանալի քաղաք է, հրաշալի ակումբ, խաղացողները կարծես այլմոլորակայիններ լինեն:
Բայց հարցեր կան. Պետք է հաշվի առնել բոլոր գործոնները և դժվար որոշումներ կայացնել: Սակայն այժմ ես կենտրոնացած եմ «Բարսելոնայի» վրա», ասել է Նեյմարը: