Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով. Արփինե Հովհաննիսյանի պարզաբանումը
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է հրապարակումներին, որոնց համաձայն, նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի օգնականին նախարարը աշխատանքից ազատել է հագուկապի պատճառով.
«Սիրելի ընկերներ
Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։