211652_close_icon
views-count7627 դիտում article-date 12:26 26-10-2015

Սկանդալ «Դինամո»-«Սպարտակ» խաղում. հաղորդավարը հարվածել է «Սպարտակի» երկրպագուին. տեսանյութ

Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի «Դինամո»-«Սպարտակ» [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/25/68641/]խաղում [/url](2:3) սկանդալային միջադեպ է գրանցվել: Ընդմիջմանը խաղադաշտ է ներխուժել «Սպարտակի» երկրպագուներից մեկը և վազել դինամոյական երկրպագուների տրիբունայի ուղղությամբ: Նրանց են մոտեցել «Դինամոյի» երկու աշխատակից: Նրանցից մեկը՝ «Динамо-ТВ» հեռուստաալիքի հաղորդավար Դմիտրի Դերունեցը ձեռնամարտի է մտել «Սպարտակի» երկրպագուի հետ, երկուսն էլ իրար հարվածել են: Երբ երկրպագուին խաղադաշտից հեռացրել են, ճանապարհին հաղորդավարը ոտքով թիկունքից հարվածել է: Սա անմիջապես հարուցել է «Սպարտակի» երկրպագուների զայրույթը, որոնք սկսել են հայհոյել և տրիբունաներից բազմաթիվ իրեր նետել Դերունեցի ուղղությամբ: Միջադեպի առթիվ «Դինամոն» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանք է հայտնել, խոստացել ներքին հետաքննություն սկսել և պատժել միջադեպի մեղավորներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր