211652_close_icon

Հայաստանի «Դինամո»-ն միջազգային «Դինամո» կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից պարգևատրվել է հատուկ մրցանակով

views-count3998 դիտում article-date 22:41 28-11-2016
Նոյեմբերի 24-ից 26-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվեց միջազգային «Դինամո» կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան նիստը։ Այս ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում էին 18 երկրների «Դինամո» կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր իրենց ամփոփիչ զեկույցներում ներկայացրին կազմակերպությունների տարեկան աշխատանքերի, միջոցառումների, մրցաշարերի վերաբերյալ հաշվետվություններ։ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը ներկայացնում էր Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը։ Նա իր զեկույցում ներկայացրեց 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2017 թ. օրացուցային պլանում որոշ նորարարություններ ներառելու վերաբերյալ առաջարկություններ: Աշխատանքային բարձր մակարդակ և մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ն միջազգային «Դինամո» կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից պարգևատրվեց հատուկ մրցանակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր