7348 դիտում
22:21 24-10-2015
Երևանում «ԱրմենՏել»-ի մենեջերը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել «Էտալոն» սուպերմարկետի աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հովհաննիսյանը իր վարած «Mercedes» մակնիշի 35 OP 590 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 25-ամյա Ալիկ Մելքումյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Մալաթիա» Բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Է. Հովհաննիսյանը աշխատում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ վրաերթի ենթարկված Ա. Մելքումյանը՝ «Էտալոն» սուպերմարկետում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+