Դիդյե Դրոգբա. Մեսին արդեն մոտ է Պելեի ու Մարադոնայի մակարդակին
«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
«Մեսին կարող էր կարիերան ավարտել թեկուզ հիմա: Նա արդեն շատ բան է արել ֆուտբոլի աշխարհում: Բայց եթե նա նվաճի աշխարհի առաջնությունը, ապա դա նրան լեգենդար կդարձնի:
Նա յուրահատուկ է: Եթե Մեսին դեռ Մարադոնայի ու Պելեի մակարդակին չէ, ապա հաստատ շատ մոտ է նրանց», ասել է Դրոգբան: