1159 դիտում
19:52 23-10-2015
Տավուշում մանկապարտեզների աշխատակիցներին ներկայացվեցին սննդային վարակներից ու թունավորումներից խուսափելու գործառույթները
Տավուշի մարզպետարանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար դասընթացը կազմակերպել էին Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը և Հայ օգնության միությունը: Նախաձեռնության նպատակն էր Իջևանի և Բերդի տարածաշրջանների, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ և Հաղարծին համայնքների մանկապարտեզների տնօրեններին, դաստիարակներին, բուժքույրերին ու խոհարարներին ծանոթացնել իրենց հստակ գործառույթներին սննդային վարակներից ու թունավորումներից խուսափելու, սննդի անվտանգությունն ապահովելու գործում:
Իջևանի ԱԱՊԿ-ի փոխտնօրեն Կարինե Դովլաթբեկյանը և ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն իրենց խոսքում կարևորեցին կրթական բաղադրիչի դերը նախադպրոցական հիմնարկներում սննդային վարակների ու թունավորումների դեպքերից զերծ մնալու գործում։ Օրակարգում ընդգրկված արդիական թեմաներով դասընթացը վարեցին ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետներ Մարգարիտա Բաբայանը և Թագուհի Հակոբյանը: Նրանք անդրադարձան նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սննդի անվտանգության և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման հարցերին, ինչպես նաև այդ հաստատություններում երեխաների բուժսպասարկման կարգին, բուժօգնության կազմակերպման աշխատանքի ծավալներին, մասնավորապես` բուժքրոջ գործառույթներին: Ներկայացված թեմաների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Նմանատիպ նյութեր
1649 դիտում
10:44 23-08-2014
Բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով. խուսափենք սննդային թունավորումներից
1861 դիտում
21:50 25-03-2016
Խորհուրդներ՝ Սուրբ Զատիկին սննդային թունավորումներից զերծ մնալու համար
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ