Իրանը 25 մլրդ դոլարի 121 տրանսպորտային նախագիծ է ներկայացրել Ռուսաստանին
Իրանի իշխանությունները տրանսպորտային ոլորտին վերաբերող 121 նախագիծ են ներկայացրել Ռուսաստանին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 25 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին:
Վերջինս հանդիպում էր անցկացրել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ: Ախունդին նշել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է ներդրումային տարբեր նախագծերի իրագործմամբ:
«Առաջին նախագիծը, որ կիրագործեն ռուս մասնագետները, լինելու է Գարմսար-Ինջեբուրան երկաթուղային գծի էլեկտրաֆիկացումը: Նախագծի արժեքը կկազմի 1,2 մլրդ դոլար»,-ասել է իրանցի նախարարը: