211652_close_icon

Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռազմական F/A-18 կործանիչ է վթարվել

views-count1410 դիտում article-date 18:59 21-10-2015
Մեծ Բրիտանիայի տարածքում այսօր ամերիկյան F/A-18 տիպի կործանիչ է վայր ընկել, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ամերիկյան Sky News հեռուստաալիքին: Դեպքը տեղի է ունեցել Սաֆֆոլք կոմսությա տարածքում: Կործանիչը օդ էր բարձրացել Լեյքենհիթի ավիաբազայից, իսկ կարճ ժամանակ անց՝ վայր ընկել: Օդանավն ընկել է բաց դաշտում, իսկ օդաչուն հասցրել է կատապուլտի միջոցով փրկվել: Կործանիչը կիրառվում էր Լիբիայում և Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր