Մեծ Բրիտանիայում Օսամա բեն Լադենի ընտանիքին պատկանող ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր. տեսանյութ
Մեծ Բրիտանիայում վթարվել է Embraer Phenom 300 բիզնես-կլասի ինքնաթիռը, որը փորձել է վայէջք կատարել Բլեքբուշի օդանավակայանում՝ Լոնդոնից 65 կմ հեռավորության վրա:
Ինքնաթիռի անձնակազմի չորս անդամները մահացել են: Վթարի ժամանակ թռիչքուղու հարեւանությամբ անցկացվել է ավտոմեքենաների աճուրդ: Ինթնաքիռն ընկել է դրանց վրա եւ պայթել: Մի քանի ավտոմեքենա այրվել է: Որոշ տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Օսամա բեն Լադենի ընտանիքին: Մահացածների ինքնությունը չի հրապարակվում: