Չեմպիոնների լիգա. Անհավանական հանդիպում Լևերկուզենում. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի «Բայեր»-«Ռոմա» հանդիպումը կմտնի պատմության մեջ:
Անհավանական սցենարով ընթացավ խաղը: Գերմանական ակումբը 20-րդ րոպեին առջևում էր 2:0 հաշվով, իսկ 73-րդ րոպեին արդեն պարտվում էր 2:4: Սակայն «Բայերը» կարողացավ իր մեջ ուժ գտնել և փրկել հանդիպումը՝ խաղավերջում խփելով երկու գնդակ: Խաղն ավարտվեց 4:4:
Խմբի մյուս խաղում «Բարսելոնան» հեշտությամբ հաղթեց բելառուսական ԲԱՏԷ-ին՝ 2:0: Դուբլի հեղինակ դարձավ Իվան Ռակիտիչը, որն, ի դեպ, փոխարինման էր դուրս եկել:
Երեք տուրից հետո «Բարսելոնան» 1-ին տեղում է՝ 7 միավոր: 4 միավորով 2-րդը «Բայերն» է, ԲԱՏԷ-ն ունի 3 միավոր, «Ռոման»՝ 2:
[b]Չեմպիոնների լիգա, երրորդ տուր, E խումբ[/b]
«Բայեր» (Գերմանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 4:4
Չիչարիտո, 4 (11մ), 19, Կևին Կամպլ, 84, Ադմիր Մեհմեդի, 86 – Դանիել Դե Ռոսի, 29, 38, Միրելեմ Պյանիչ, 54, Յագո Ֆալկե, 73
ԲԱՏԷ (Բելառուս) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:2
Իվան Ռակիտիչ, 48, 64