211652_close_icon
views-count5184 դիտում article-date 10:07 07-04-2016

Չեմպիոնների Լիգա. «Վոլֆսբուրգը» նվաստացրեց «Ռեալին», անհավանական արկածներ Փարիզում. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի խաղային երկրորդ օրը հարուստ ստացվեց դրամատիկ և անակնկալ իրադարձություններով: Մրցաշարի գլխավոր անակնկալը գրանցվեց Գերմանիայում, որտեղ Գերմանիայի Բունդեսլիգայում 8-րդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգը» տանը 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Մադրիդցիները, ինչպես երևում է, Իսպանիայի առաջնությունում հաղթելով «Բարսելոնայում» (2:1), ֆիզիկապես և էմոցիանոլ առումով սպառել էին ուժերը և Վոլֆսբուրգում ընդամենը իրենց դժգույն ստվերն էին ներկայացնում: Տանտերերը գրեթե բոլոր առումներով գերազանցեցին ահեղ մրցակցին: Ավելին, «Վոլֆսբուրգը» ավելի մոտ էր խոշոր հաշվին, քան «Ռեալը»` հաշիվը կրճատելուն: Պատասխան խաղում, իհարկե, մենք բոլորովին այլ «Ռեալ» կտեսնենք, սակայն 2:0 հաշիվը գերմանական ակումբին մեծ առավելություն է ապահովում: Իսկ ահա Փարիզում կայացած հանդիպումը, իր լարվածությամբ, դիտարժանությամբ, դրամատիզմով և արտառոց գոլերով բացառիկ ստացվեց: Երկու թիմն էլ բավական ագրեսիվ ու հարձակողական ֆուտբոլ էին ցուցադրում: Գոլային պահերը հաջորդում էին մեկը մյուսին: Խաղասկզբում Իբրահիմովիչը չիրացրեց 11 մետրանոց հարվածը: 38-րդ րոպեին հյուրերը Դե Բրյույնեի հարվածից հետո բացեցին հաշիվը: Սակայն 2 րոպե անց Իբրահիմովիչը օգտվելով մրցակցի կոպիտ սխալից, արտառոց գոլի հեղինակ դարձավ: 2-րդ խաղակեսում պատկերը չփոխվեց. թիմերը նորից բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին: Նախ, Ռաբիոն ՊՍԺ-ին առաջ մղեց, իսկ հետո Ֆերնանդինյոն նույնպես կուրյոզ գոլ խփեց և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով` 2:2: Այստեղ էլ մեզ շատ հետաքրքիր պատասխան հանդիպում է սպասվում: Նշենք, որ պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 12-ին: [b] Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր [/b] «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:0 Ռիկարդո Ռոդրիգես, 18 (11մ), Մաքսիմիլիան Առնոլդ, 25 ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:2 Զլատան Իբրահիմովիչ , 41, Ադրիեն Ռաբիո, 59 – Կևին դե Բրույնե, 38, Ֆերնանդինյո, 72
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր