211652_close_icon
views-count1301 դիտում article-date 01:45 19-02-2014

ՊՍԺ-ն Լևերկուզենում լուծեց հաջորդ փուլի ուղեգրի հարցը. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մեկնարկային երկու հանդիպումներից մեկը կայացավ Լևերկուզենում, ուր «Բայեր»-ը հյուրընկալեց Ֆրասնիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Այս դիմակայությունում ամեն ինչ բավականին արագ վճռվեց, քանի որ «Բայեր»-ը միանգամից վայր դրեց իր «զենքերը»: Հանդիպման մեկնարկից երեք րոպե հետո ֆրանսիական ակումբին առաջ մղեց Մատյուիդին: Մինչ ընդմիջման գնալը Իբրահիմովիչը ևս երկու անգամ տխրեցրեց գերմանական թիմի խաղացողներին: Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերը մնացին մնացին 10 հոգով, երբ մրցավարը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց կենտրոնական պաշտպան Սպահիչին: Խաղավարտից 2 րոպե առաջ Յոհան Կաբայը ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը: Այս թիմերի առաջին խաղից հետո պատասխան հանդիպումը վերածվեց ձևական բնույթի: «Բայեր» - ՊՍԺ`0:4 Գոլեր` Մատույիդի 3', Իբրահիմովիչ 39' (11մ), 42’, Կաբայ 88’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր