Իրանը սպառնում է վերսկսել միջուկային գործունեությունը
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկրում կառուցվելու են ուրանի հարստացման գործարաններ, եթե գերտերությունների հետ կնքված միջուկային գործարքի իրագործումը հետաձգվի, հաղորդում է Tasnim-ը:
«Եթե Արևմուտքը չհետևի իր խոստումներին կամ էլ հետաձգի միջուկային համաձայնագրի իրագործումը, մենք կսկսենք ուրանի հարստացման գործարաններ կառուցել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 14-ին միջազգային «վեցյակի» անդամ պետությունների հետ տևած երկարատև բանակցությունների արդյունքում, որի դիմաց Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները պետք է հանվեն: