6142 դիտում
18:46 22-11-2017
ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը, իսկ կիսապատրաստվածքների արտադրամասին թույլատրել վերսկսել գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով:
Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների (այլուր, աղ, խմորիչ) պահման պայմանները: Կարգադրագրով արգելվել է արտադրությունում առկա լավաշի իրացումը, հանձնարարվել է վերացնել խախտումները:
Իսկ «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը: Նոյեմբերի 13-ին ընկերության մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասի և խանութի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները խախտելու պատճառով: Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չէին համապատասախանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չէին ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չէր իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: Հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են, ընկերությունը սկսել է արտադրական գործընթացը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4901 դիտում
16:23 14-11-2017
ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը
2858 դիտում
15:53 30-01-2018
ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1707 դիտում
20:52 12-03-2021
ՍԱՏՄ-ն թույլատրել է հրուշակեղենի արտադրամասին վերսկսել աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
571 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5752 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի