7003 դիտում
18:11 22-04-2018
Իրանը սպառնում է վերսկսել ուրանի հարստացումը
Իրանի ԱԳՆ ղեկավար Զարիֆի խոսքերով, դա տեղի կունենա, եթե ԱՄՆ-ն դուրս գա Թեհրանի ատոմային ծրագրի վերաբերյալ համաձայնությունից: Զարիֆը հավաստիացրեց, որ իր երկիրը միջուկային զենք չի որոնում: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/иран-пригрозил-возобновить-обогащение-урана/a-43485629]Deutsche Welle[/url]-ն:
Իրանը սպառնում է «տքնաջան» վերսկսել ուրանի հարստացումը, եթե ԱՄՆ-ն դուրս գա իրանական միջուկային ծրագրի սահմանափակման մասին 2015 թվականին կնքված միջազգային պայմանագրից: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ապրիլի 21-ին Նյու-Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թեհրանը քննարկում է մի շարք այլ «արմատական միջոցներ»:
Միևնույն ժամանակ, Իրանի դիվանագիտության ղեկավարը հավաստիացրել է, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի հնարավոր դուրս գալու արձագանքը կլինի ուրանի հարստացման ծրագրի վերսկսումը:
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
14:13 20-01-2014
Իրանը այսօրվանից դադարեցրել է մինչև 20%-անոց ուրանի հարստացումը
8837 դիտում
16:25 22-08-2017
5 օրը բավական է, որպեսզի Իրանը վերականգնի 20 տոկոսանոց ուրանի հարստացումը. իրանցի նախարար
2015 դիտում
12:24 19-08-2021
Իրանն արագացրել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս. ՄԱԳԱՏԷ
Այս բաժնից
895 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
850 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
949 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor