Հզոր պայթյուն Պակիստանում. կա 11 զոհ, 23 վիրավոր
Պակիստանի հարավարևմտյան Քուեթա քաղաքում ավտոբուսի սրահում տեղակայված ռումբի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 23-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:
Ըստ վերջին տեղեկությունների` վիրավորներից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Մինչ այս պահը որևէ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։


