Հզոր պայթյուն՝ Պակիստանում․ կան տուժածներ
Պակիստանի հարավարևմտյան մասում գտնվող Սիբի քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով ավելի քան 17 վիրավոր է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Սիխուա» գործակալությունը։
Քողարկված պայթուցիկ սարքը տեղադրվել էր ճամփեզրին։ Պայթյունը որոտացել է զինված ուժերի ավտոշարասյան անցնելու ժամանակ։
Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։