Հզոր պայթյուն Պակիստանում․ կան զոհեր և վիրավորներ
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Պակիստանում, որի հետևանքով զոհվել է 50 մարդ, և 8 տասնյակից ավելի մարդ վիրավոր է։
Պայթյունը որոտացել է մանկական այգում, որտեղ կիրակնօրյա հանգիստն են անցկացրել խաղաղ մարդիկ։
Պայթյունը տեղի է ունեցել Պակիստանի Լահոր քաղաքում։
Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։