2059 դիտում
17:44 19-10-2015
Արազ Օզբիլիզ. Նույնիսկ մեծագույն ֆուտբոլիստներին է ժամանակ պետք
Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Լոկոմոտիվի» հետ խաղից (1:2) հետո նշել է, որ իրեն դեռ ժամանակ է պետք լիարժեք խաղալու համար: Հիշեցնենք, որ Օզբիլիզը նախորդ տարի երկրորդ անգամ էր ծնկի վիրահատության ենթարկվել:
«Օրեցօր ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Սակայն դեռ ժամանակ է պետք նման ծանր վնասվածքից հետո վերականգնվելու համար: Նույնիսկ մեծագույն ֆուտբոլիստներին է ժամանակ պետք՝ ապաքինվելու համար:
Ընդհանուր առմամբ ինձ վատ չեմ զգում: Ալենիչևը ինձ շատ է օգնում:
Ինչ վերաբերում է նրան, որ ռուս մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը ինձ հերոս է անվանել, ապա նա հասկանում է, թե որքան դժվար է նման վնասվածքից հետո շարք վերադառնալ», ասել է Օզբիլիզը:
Նշենք, որ Օզբիլիզը «Լոկոմոտիվի» հետ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղից հետո «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը իր [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/19/68052/]տարակուսանքը[/url] հայտնեց, որ նա պահեստայինների նստարանին է մնում:
Նմանատիպ նյութեր
3132 դիտում
15:58 24-09-2015
Արազ Օզբիլիզ. Նույնիսկ Ռոնալդուն երկար ժամանակ տուգանայիններից գոլ չէր խփում
1939 դիտում
20:34 30-05-2015
Արազ Օզբիլիզ. Ուրախ եմ, որ վերադարձա
2535 դիտում
12:55 03-07-2015
Արազ Օզբիլիզ. Հասկանում եմ, որ տհաճ պատմություն եղավ
Այս բաժնից
2647 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները
2695 դիտում
23:12 13-01-2025
Հենրի Ավագյանը «Փյունիկից» տեղափոխվել է այլ ակումբ
3061 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը