211652_close_icon
views-count2505 դիտում article-date 12:55 03-07-2015

Արազ Օզբիլիզ. Հասկանում եմ, որ տհաճ պատմություն եղավ

Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ռուսական «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում անդրադարձել է թիմի նախկին գլխավոր մարզիչ, շվեյցարացի Մուրատ Յակինի հետ տեղի ունեցած տհաճ միջադեպին, որի ժամանակ Օզբիլիզը «Սպարտակի» կազմում չընդգրկվելը պայմանավորել էր Յակինի թուրքական արմատներով: [b] - Չե՞ք ափսոսում, որ գարնանը հարցազրույց տվեցիք, որտեղ Յակինին լուրջ մեղադրանքներ ներկայացրեցիք: [/b] - Հասկանում եմ, որ տհաճ պատմություն եղավ: Եվ իմ, և նրա համար: Դա տեղի ունեցավ, քանի որ ինձ թիմի մասնիկ չէի զգում, չէի տեսնում, որ իմ հետ հույսեր են կապում: Իմ համար դա այդ պահին շատ կարևոր էր: Բոլոր դեպքերում, երբ վերադարձա, և «Ամկարի» հետ 20 րոպե խաղացի, Յակինին դրա համար շնորհակալություն հայտնեցի: Իսկ հարցազրույցի համար ափսոսում եմ, թե՝ ոչ... գիտակցում եմ, որ իմ կողմից դա այնքան էլ լավ բան չէր: Բայց երբ երիտասարդ ենք, միշտ կյանքի տարբեր իրավիճակներից դաս ենք քաղում: Իսկ այժմ, եթե նույնիսկ ափսոսում եմ, ինչ որ բան փոխել հնարավոր չէ: [b]- Դրանից հետո Յակինի հետ խոսել ե՞ք այդ թեմայի շուրջ:[/b] - Իհարկե: Բայց չէի ցանկանա զրույցի մանրամասները հրապարակել: Թող ամեն ինչ մնա մեր միջև:

Նմանատիպ նյութեր