211652_close_icon

Ինչո՞ւ են որոշ դիվանագետներ Հայաստանում խախտում օրենքը. արդյո՞ք այդ քայլին կգնային իրենց երկրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count19161 դիտում article-date 17:42 19-10-2015
Վերջին ժամանակներս ականատես ենք լինում, թե ինչպես են Հայաստանում հավատարմագրված որոշ դեսպանատների աշխատակիցները խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենաները վարում առանց ամրագոտու, իսկ ավտոմեքենաների դիմապակուց էլ բացակայում է տեխզննման կտրոնը, մինչդեռ եթե իրենց երկրներում նման խախում անեին, հաստատ մի կլորիկ գումարով կտուգանվեին, իսկ որոշ դեպքերում էլ հասարակական պարսավանքի կարժանանային և գուցե բանը հասներ հրաժարականներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որում երևում է, թե ինչպես է որոշ դիվանագետների դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաների դիմապակուց բացակայում տեխզննման կտրոնը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ճանապարհային ոտիկանությունը վարչական պատասխանատվության կենթարկի նրանց, իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն էլ կզգուշացնի, որ Հայաստանում պետք է հարգել օրենքը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր