1381 դիտում
10:58 19-10-2015
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Թուրքիա կայցելի
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը վաղը Թուրքիա կայցելի, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նա թուրքական իշխանությունների հետ քննարկելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին, միգրանտների ճգնաժամին, ինչպես նաև Թուրքիայի անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Պետդեպը չի հայտնել:
Նուլանդը Թուրքիա կատարելիք այցից հետո կմեկնի նաև Իսպանիա և Հունաստան: Իսպանիայում նա ներկա է գտնվելու ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերրիի, թագավոր Ֆիլիպ VI-ի և կառավարության ղեկավար անձանց միջև հանդիպումներին:
Իսկ հոկտեմբերի 20-ին Նուլանդը կմեկնի Հունաստան՝ քննարկելու այդ երկրի իշխանությւունների հետ տնտեսական բարեթոխումները, ինչպես նաև փախստականների խնդիրը:
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
22:22 06-02-2014
Վիկտորյա Նուլանդը երկօրյա այցով ժամանել է Կիև
1177 դիտում
12:46 06-10-2014
Վիկտորյա Նուլանդը ժամանում է Ուկրաինա
Այս բաժնից
817 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
919 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
742 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի