211652_close_icon

«Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Բենիտեսից

views-count2304 դիտում article-date 18:35 16-10-2015
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն, դժգոհություն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից, հայտնում է իսպանական Marca-ն: Բենիտեսը ակումբը գլխավորեց այս ամռանը՝ Կառլո Անչելոտիի պաշտոնանկությունից հետո և այժմ «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում 7 տուրից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը: Ֆուտբոլիստներին դուր չի գալիս հանդերձարանում լարված մթնոլորտը, ինչպես նաև Բենիտեսի՝ վերջին շրջանում արած մի շարք արտահայտություններ:

Նմանատիպ նյութեր