«Ռեալի» ֆուտբոլիստները լեհերեն արձագանքել են լեհ երեխաների տեսաուղերձին. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները լեհերեն լեզվով տեսաուղերձ են հղել հիվանդ լեհ տղային` Պիետրուշային: Վերջինիս մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել, ինչը անտարբեր չի թողել մադրիդցիներին:
Ֆուտբոլիստները լեհերեն դիմել են տղային` կոչ անելով նրան չհանձնվել և ծնողների հետ հրավիրել են խաղի:
Իսկ Պիետրուշայի մասին «Ռեալի» խաղացողները իմացել են լեհական Գրֆինո քաղաքի երեխաների շնորհիվ, որոնք մադրիդյան ակումբին տեսաուղերձ են ուղարկել` խնդրելով օգնել հիվանդ տղային:



