«Ռեալի» ֆուտբոլիստները կարանտինի մեջ են և բաց կթողնեն «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները կգտնվեն կարանտինի մեջ 14 օր։
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ բասկետբոլային «Ռեալ» ակումբի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը ցույց է տվել դրական պատասխան։
Տարբեր մարզաձևերի «Ռեալի» թիմերի ներկայացուցիչները հաճախ միասնական մարզումներ են անցկացնում, սերտ կապի մեջ են և շփվում են միմյանց հետ:
Այսպիսով, մադրիդյան ակումբը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (03/17), ինչպես նաև Լա լիգայի հաջորդ երկու խաղերը ՝ «Էյբարի» (13.03) և «Վալենսիայի» դեմ: