«Ռեալի» ո՞ր ֆուտբոլիստները չեն ընդունել Ալոնսոյի գաղափարները
Իսպանական մամուլում շարունակում են հրապարակել Մադրիդի «Ռեալից» Խաբի Ալոնսոյի անակնկալ հեռացման վերաբերյալ մանրամասներ։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր ESPN պարբերականը, թիմի առանցքային ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը և Ֆեդերիկո Վալվերդեն չեն ընդունել իսպանացի մասնագետի մարտավարական մոտեցումները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջուդ Բելինգեմը դժկամությամբ է կատարել Ալոնսոյի հանձնարարականները, սակայն, ի տարբերություն Վինիսիուսի, անգլիացի կիսապաշտպանը բացահայտ չի արտահայտել իր դժգոհությունը։ Իրավիճակն ավելի է բարդացել Վինիսիուսի և մարզչի միջև լարված հարաբերությունների պատճառով։
Նշվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը նույնպես դժգոհ է մնացել Ալոնսոյի կառավարման մեթոդներից։ Մասնավորապես, նրանց դուր չի եկել այն ոճը, որով մարզիչը շփվել է բրազիլացի հարձակվողի հետ, ինչպես նաև թիմի կառավարման մի շարք այլ հարցեր։
Խաբի Ալոնսոն «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի ամռանը։ Սակայն ընդամենը կես տարի անց՝ հունվարի 12-ին, ակումբը պաշտոնապես հայտարարեց նրա հետ համագործակցության դադարեցման մասին։ Այժմ թիմը գլխավորում է Ալվարո Արբելոան։